• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Վիետնամի միջազգային բանակային խաղեր խորագրով միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը:

04 սեպտեմբերի, 2021
Վիետնամի միջազգային բանակային խաղեր խորագրով միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Վիետնամի միջազգային բանակային խաղեր խորագրով (Vietnam International Army Games 2021) միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվում էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։ Վիետնամի միջազգային բանակային խաղերի շրջանակներում տեղի են ունեցել 2 մրցումներ՝ դիպուկահարների և արտակարգ իրավիճակների պատրաստվածության:

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վիետնամի Կոմկուսի քաղաքական բյուրոյի անդամ, կենտրոնական ռազմական կոմիտեի քարտուղարի տեղակալ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ֆան Վան Գիանգը (Pham Van Giang), Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Վիետնամի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Նգույեն Տան Կուոնգը (Nguyen Tan Cuong), ՎՍՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, ՎՍՀ-ում հավատարմագրված՝ խաղերի մասնակից երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներ, ինչպես նաև ռազմական կցորդներ և այլ հյուրեր։

Վիետնամի միջազգային բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանն ելույթներով հանդես են եկել քաղաքական բյուրոյի անդամ, կենտրոնական ռազմական կոմիտեի քարտուղարի տեղակալ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ֆան Վան Գիանգը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն։

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ֆան Վան Գիանգն իր ելույթում կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումն, ինչը հնարավորություն է տալիս տարբեր երկրների մասնակիցներին ոչ միայն մրցել, ցուցադրել և կատարելագործել իրենց հմտությունները, այլև սերտ կապեր հաստատել միջոցառմանը մասնակցող երկրների միջև։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն իր ելույթում նույնպես ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացումն՝ հատկապես աշխարհում COVID-19 համավարակի ժամանակ։ Նա պատրաստակամություն է հայտնել ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը պաշտպանական և անվտանգային ոլորտներում։

Բացման ելույթներից հետո ամփոփվել են մրցույթների վերջնական արդյունքներն ու առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին հանձնվել են մեդալներ և հուշանվերներ։

Վիետնամի միջազգային բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերն ու մասնակիցներն այցելել են ցուցահասրահ, որտեղ ցուցադրված էին խաղերի մասնակից երկրների ռազմական տեխնիկայի նմուշներ։

Վիետնամի միջազգային բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Վիետնամում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: